Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հրապարակ». Հարսանիքը հետաձգվել է

2 Հուլիսի, 2025

default.jpg

Հակակոռուպցիոն կոմիտեի քննությունների շրջանակում հունիսի 13-ին ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման, պաշտոնի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կապակցությամբ։

Դատարանը Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա տնային կալանք։ Թեև այս միջոցը հանրության կողմից ծանր պատիժ չի համարվում, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանի դեպքում դա խոչընդոտ հանդիսացավ նրա թոռան հարսանիքի համար։ Տոնակատարությունը, որը նախատեսված էր հունիսի 21-ին, հետաձգվել է անորոշ ժամանակով՝ մինչև Աբրահամյանը կկարողանա ներկա գտնվել։

Հարսանիքը վաղուց էր պլանավորված, իսկ միջոցառումը կազմակերպված էր Աշոտ Արսենյանի թոռնուհու հետ Աբրահամյանի թոռի ամուսնության առթիվ։

Աբրահամյանի պաշտպանները տնային կալանքի մասին դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։ Ներկայումս բողոքը դեռևս չի ընդունվել քննության։ Ինչպես տեղեկացանք, դատարանը թույլատրել է Հովիկ Աբրահամյանին հանդիպումներ ունենալ մերձավոր ազգականների հետ։

Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ թերթի այսօրվա համարին։