Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Թուրքիայում տղամարդը անտառային հրդեհ է առաջացրել՝ տիզից ազատվելու փորձից»

2 Հուլիսի, 2025

default.jpg

CNN Türk-ի տվյալներով՝ Թուրքիայի Մանիսա նահանգում քննություն է սկսվել անտառային խոշոր հրդեհի կապակցությամբ։ Ձերբակալվել է տեղի բնակիչ Օզջան Թաշհանը, որը, ըստ քննիչների, հրդեհի պատճառ է դարձել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդն այրել է իր բարձը այն բանից հետո, երբ դրա վրա տիզ է հայտնաբերել, ապա նետել այգի։ Հրդեհը արագ տարածվել է՝ ոչնչացնելով 12 հեկտար անտառային և գյուղատնտեսական հողատարածքներ։ Ժանդարմերիան ձերբակալել է Թաշհանին, և դատարանը կալանքի մասին որոշում է կայացրել։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլի հայտարարել է, որ վերջին հինգ օրերին երկրում գրանցվել է 340-ից ավելի անտառային հրդեհ։ Երեքշաբթի դրությամբ շարունակվում է ինը խոշոր հրդեհների մարման աշխատանքները։