Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփ․ Իսրայելը Գազայում 60-օրյա հրադադարին է համաձայնել

2 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր ներկայացուցիչները երկար ու արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցի գործընկերների հետ՝ Գազայի հարցի շուրջ։ Նա այս մասին գրառում է կատարել սոցիալական ցանցերում։

Թրամփը նշել է, որ Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի պայմաններին։ «Այս ընթացքում մենք կշարունակենք աշխատել բոլոր կողմերի հետ՝ պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու համար»,- գրել է նա։

Նախագահը նաև հավելել է, որ Քաթարի և Եգիպտոսի ներկայացուցիչները, որոնք մեծ աշխատանք են կատարել խաղաղության հաստատման ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ «Հուսով եմ, որ Համասը կընդունի այն, քանի որ հակառակ դեպքում իրավիճակը միայն կվատթարանա»,- գրել է Թրամփը։