Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«21-ամյա բրիտանուհին նավակով հատել է Ատլանտյան օվկիանոսը ու երեք համաշխարհային ռեկորդ սահմանել»

2 Հուլիսի, 2025

Զառա Լաքլանը՝ պատմության մեծագույն ռեկորդակիր. միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը

default.jpg

Մեծ Բրիտանիայի 21-ամյա Զառա Լաքլանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ մարդը, որը միայնակ նավակով Ատլանտյան օվկիանոսն անցել է Եվրոպայից մինչև Հարավային Ամերիկա: Նրա նվաճումն ընդգրկվել է միանգամից երեք անվանակարգերում։

Երիտասարդ մարզուհին ճանապարհը սկսել է Պորտուգալիայի Լագոս քաղաքից և 97 օր, 10 ժամ ու 20 րոպե անց հասել Ֆրանսիական Գվիանայի մայրաքաղաք Կայեն: Նա մենակ հաղթահարել է ավելի քան 7000 կիլոմետր ջրային տարածություն՝ առանց լուրջ դժվարությունների հանդիպելու։

Լաքլանի անունը Գինեսի ռեկորդների գրքում հաստատվել է որպես՝

  • Առաջին կին, որը նավակով հատել է Ատլանտյան օվկիանոսը մի մայրցամաքից մյուսը
  • Ամենաերիտասարդ կինը, որը նավակով միայնակ անցել է օվկիանոսը
  • Ամենաերիտասարդ անհատը, որը կատարել է նմանատիպ ռեկորդ մենակ

Ճանապարհորդության ընթացքում Զարան օրական 17 ժամից ոչ պակաս էր թիավարում, իսկ քունը սահմանափակվում էր 90 րոպեից ոչ ավելի կարճ ընդմիջումներով: Չնայած ծանր պայմաններին՝ նա ընդգծել է, որ ակնկալում էր ավելի դժվարին փորձություն։

«Այսպիսի արկածը բոլորի համար չէ: Սակայն ես երիտասարդ եմ ու համոզված՝ կարողանում եմ գոյատևել նույնիսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում», — նշել է Լաքլանն իր ռեկորդային ճանապարհորդության մասին։