Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանի 8 քաղաքացիներ ձերբակալվել են Բաքվում

1 Հուլիսի, 2025

default.jpg

Բաքվում նախօրեին Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված ութ ռուս քաղաքացիներին չորս ամսով կալանք է նշանակվել։ Այս մասին տեղեկություն է հրապարակել ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Սաբայիլի շրջանային դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրել է չորսամսյա կալանք՝ որպես խափանման միջոց։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության, տարածման և կիբեռհանցագործությունների մեջ կասկածվող ձերբակալվածները դատարան են բերվել առանձին-առանձին՝ համացանցի միջոցով կատարված հանցագործությունների հետ կապված գործընթացի շրջանակներում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ ռուս քաղաքացիները ծեծի են ենթարկվել ձերբակալության ժամանակ։ Թելեգրամյան «Осторожно. Новости» ալիքը նշել է, որ ձերբակալվածների թվում են առցանց քիմմաքրման Airo ընկերության համահիմնադիր, 40-ամյա գործարար Անտոն Դրաչևը, ինչպես նաև VK և Яндекс ընկերություններում աշխատած 30-ամյա ծրագրավորող Դմիտրի Բեզուգլինը։

Ձերբակալությունների մասին հաղորդագրությունները տարածվել են Մոսկվայի և Բաքվի միջև առկա լարվածության ֆոնին։ Երկուշաբթի օրը Ադրբեջանի անվտանգության մարմինները խուզարկություն են անցկացրել Բաքվում գտնվող «Սպուտնիկ» լրատվական գործակալության գրասենյակում, որից հետո խմբագրության հետ կապը ընդհատվել է։ Հետագայում պարզվել է, որ ձերբակալվել են «Սպուտնիկ»-ի Բաքվի գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հետ կապեր ունենալու» համար։

Նաև հայտնի է դարձել, որ Ադրբեջանում մասնավոր այցով գտնվող Ruptly լրատվական գործակալության աշխատակցուհին ձերբակալվել է։