Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Չինաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են ԱՄՆ-ում՝ լրտեսության կասկածանքով»

1 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացիների՝ նրանց լրտեսության մեջ կասկածելով: Նրանց մեղադրանքները ներառում են ԱՄՆ ռազմածովային ուժերի անձնակազմի և ռազմական բազաների մասին գաղտնի տեղեկություններ հավաքելը, ինչպես նաև Չինաստանի պետական անվտանգության նախարարության համար ԱՄՆ զինվորականներ հավաքագրելը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։

«Երկու չինացի քաղաքացիներին ներկայացված են լուրջ մեղադրանքներ՝ կապված Չինաստանի կառավարության գործակալներ լինելու, լրտեսական տվյալներ հավաքելու և ռազմածովային ուժերի անդամներին որպես տեղեկատուներ հավաքագրելու մեղադրանքներով», — նշվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Արդարադատության նախարարության խոսքով՝ երկու ձերբակալվածներնեւլ կալանավորվել են ուրբաթ օրը՝ ՀԴԲ-ի և Ռազմածովային քրեական հետախուզության ծառայության համատեղ գործողությամբ։ Նրանցից մեկը ձերբակալվել է Օրեգոնում, մյուսը՝ Հյուստոնում։ Նրանք մեղադրվում են Չինաստանի համար լրտեսական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև գաղտնի թաքստոցի միջոցով փողերի փոխանցում կազմակերպելու մեջ։

«Մեղադրյալները գործել են օտարերկրյա հետախուզության ոլորտում՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից ԱՄՆ կառույցները թուլացնելու և ներթափանցելու լայնածավալ ծրագրերի շրջանակում: Մենք դադարեցրել ենք նրանց գործունեությունը և հստակ ազդարարել. ԱՄՆ-ն չի հանդուրժի լրտեսությունը սեփական տարածքում», — Fox News-ին հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը:

ԱՄՆ Արդարադատության նախարարության վկայությամբ՝ մեղադրյալները վերջին տարիներին այցելել են ԱՄՆ ռազմածովային ուժերի օբյեկտներ և լուսանկարել տեղեկատախտակներ` զինծառայողների անձնական տվյալներով։ Այս նյութերը հետագայում փոխանցվել են Չինաստանի ազգային անվտանգության վարչությանը։

Fox News-ը նշում է, որ եթե մեղադրանքներն ապացուցվեն, ձերբակալվածները կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման և 250,000 դոլար տուգանքի։