Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Միացյալ Նահանգները դադարեցնում է USAID-ի կողմից տրամադրվող արտաքին օգնությունը՝ ըստ Ռուբիոյի”

1 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ն դադարեցնում է USAID-ի օգնության ծրագրերը․ նոր տնօրինողը Պետդեպն է

Հուլիսի 1-ից ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (USAID) կդադարեցնի արտասահմանյան օգնության ծրագրերի իրականացումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Պետքարտուղարությունն այսուհետ կվերահսկի այն ծրագրերը, որոնք համահունչ են վարչակազմի քաղաքականությանը և նպաստում են ԱՄՆ շահերին»,- նշված է հայտարարության մեջ։ Ռուբիոն պարզաբանել է, որ ծրագրերը կիրականացվեն առավել պատասխանատու ու արդյունավետ կարգով։

Պետքարտուղարը շեշտել է, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի «Ամերիկան առաջին» սկզբունքին. «Մեր օգնությունը պետք է լինի նպատակային և ժամանակավոր, ոչ թե ֆինանսավորի անարդյունավետ կառավարություններ»,- ասել է նա:

Ռուբիոն քննադատել է USAID-ի գործունեությունը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում գործակալությունը չի կարողացել հասնել նշանակալի արդյունքների։ Նրա խոսքով՝ «անկայունությունը հաճախ սրվել է, իսկ ստացող երկրներում հակաամերիկյան տրամադրություններն աճել են»։

USAID-ի գործունեության փաստացի դադարեցումը սկսվել է դեռևս փետրվարի 3-ից՝ Ձեռնարկատեր Իլոն Մասկի ղեկավարած դեպարտամենտի նախաձեռնությամբ։ USAID-ը, չնայած անկախ կարգավիճակին, փաստացի գործում է Պետքարտուղարության ենթակայության ներքո։