Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔՊ-ականները Ադրբեջանի պատվիրակության հետ համաձայնեցին՝ Արցախի դեմ. Լիլիթ Գալստյան

1 Հուլիսի, 2025

default.jpg

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բողոք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում չեն աջակցել իր առաջարկին՝ վերջնական բանաձևում ներառել հայ ռազմագերիների և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի պատվիրակությունը ոչ միայն հրաժարվել է աջակցել առաջարկին, այլև համաձայնության է եկել Ադրբեջանի պատվիրակության հետ։

Գալստյանի առաջարկը վերաբերել է հայ ռազմագերիների դատավարությունների միջազգային վերահսկման անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։

Պատգամավորը նշել է, որ հավաստի տվյալներով՝ Արցախի նախկին ղեկավարներն ու հայ ռազմագերիները շարունակում են մնալ Ադրբեջանի կալանքում՝ խոշտանգումների և իրավական պաշտպանությունից զրկված վիճակում։ Նա մատնանշել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներին արգելվում է այցելել կալանավայրեր։

Գալստյանը կոչ է արել իր գործընկերներին աջակցել հայ ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորմանը՝ միջազգային դիտորդների մուտքն ապահովելու միջոցով։

Նա նաև առաջարկել է կազմակերպել փաստահավաք առաքելություն՝ Արցախի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որը, ըստ նրա, Ադրբեջանի կողմից համակարգված ոչնչացվում է։

Պատգամավորն ընդգծել է, որ իր առաջարկները չեն խոչընդոտում խաղաղության գործընթացը, այլ ընդհակառակը, կարող են նպաստել Ադրբեջանի բարի կամքի ցուցադրմանը։