Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանի և Եվրոպական Միության միջև տեղի ունեցան անվտանգության ու պաշտպանության առաջին խորհրդակցություններ

1 Հուլիսի, 2025

default.jpg

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջին խորհրդակցությունների նիստը։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև վերլուծել են տարածաշրջանում առկա հիմնահարցերը։

Քննարկվել են հետևյալ հարցերը․

  • Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողությունները,
  • Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը,
  • Խաղաղության եվրոպական գործիքով համագործակցության հնարավորությունները,
  • Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի հետ համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև անվտանգության ոլորտի բարեփոխումներին, խառնածին սպառնալիքների դեմ պայքարին և ապատեղեկատվության դեմ կառավարման ուղղություններին։