Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ամուսնացյալ քահանաները երբեք չեն հրաժարվի Ամենայն Հայոց Կաթողիկոսից. Մովսես քահանա Սահակյան»

1 Հուլիսի, 2025

default.jpg

Ամուսնացյալ քահանաները երբեք չեն հանդես գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակում է կատարել Մովսես քահանա Սահակյանը։

Նա ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ բոլոր ծառայողները՝ ամուսնացյալ թե կուսակրոն, միավորված են Քրիստոսի սիրով։ «Փորձերը պառակտել Եկեղեցին՝ առանձնացնելով քահանաներին, հակասում են մեր հավատքի ոգուն։ Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, իսկ Նրա օծյալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կանգնած է ծառայության մեջ Աստծո կամքով»,– գրել է քահանան։

Նա կոչ է արել դադարեցնել պառակտիչ խոսքերն ու գործողությունները, որոնք խաթարում են հավատացյալների հոգևոր հանգստությունը։ «Ժամանակն է վերահաստատել սերը և հոգատարությունը միմյանց նկատմամբ՝ համաձայն Քրիստոսի պատվիրանի. «Թող մեր մեջ սեր լինի» (Հովհ. 13:34-35)»,– ավելացրել է Մովսես քահանան։

Հոդվածի վերջում նա նշել է. «Աստծուն երբեք և ոչ ոք չի կարող խաբել»։