Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Փաշինյանը՝ Մարկ Քարնիին. Կանադայի աջակցությունն ՀՀ տարածքային ամբողջականությանը առանձնակի գնահատանքի է արժանի»

1 Հուլիսի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին շնորհավորել է Կանադայի օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անձնական անունից ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա առթիվ:

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կանադայի հետ հարաբերությունների զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը բոլոր ոլորտներում:

Մենք բարձր ենք գնահատում Կանադայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Օգտվելով առիթից՝ հաստատում եմ իմ պատրաստակամությունը համագործակցելու՝ լիարժեք օգտագործելու մեր երկրների միջև գոյություն ունեցող հնարավորությունները:

Նորից շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն ու նվիրում, իսկ Կանադայի ժողովրդին՝ բարգավաճում, խաղաղություն և բարեկեցություն»: