Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Միքայել Աջապահյանի օրագրում բացահայտվել են Բագրատ Գալստյանի շարժման ու հանդիպումների մասին գրառումներ. ՔԿ նախագահ

30 Հունիսի, 2025

default.jpg

Հանցավոր խումբը մանրամասն պլանավորել էր իր գործողությունները՝ նպատակ ունենալով երկրում անկարգություններ ու անկառավարելի իրավիճակ ստեղծել։ Դրա համար նրանք կազմել էին թիրախային խմբեր՝ 20-25 հոգուց, որոնք պետք է կատարեին կոնկրետ խնդիրներ։ Գործողությունների ժամանակացույցը պարբերաբար փոփոխվել է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ Բագրատ Սրբազանի գործով քրեական դատավարությանը անդրադառնալիս։

«Ուրիշ մասնակիցներ կան, որոնց նկատմամբ հետաքննությունն առաջիկայում կշարունակվի։ Ինչ վերաբերում է Միքայել Աջապահյանին՝ գործին ավելացել է նրա օրագիրը, որտեղ մանրամասն նկարագրված են 2022 թվականից սկսած իր գործողությունները։ Այստեղ նշված է նաև, թե ով պետք է ղեկավարեր շարժումը, ինչպես նաև ինչ քայլեր են ձեռնարկվել շարժման անհաջողությունից հետո»,– նշել է ՔԿ նախագահը։