Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օրբանն առաջարկել է չընդունել Ուկրաինան Եվրամիություն

30 Հունիսի, 2025

2026395622.jpg?15536337961751308429

ԲՈՒԴԱՊԵՇՏ, հունիսի 30. Եվրամիությունը չպետք է օգնի Ուկրաինային՝ զոհաբերելով իրեն, ուստի ավելի լավ է Ուկրաինային չընդունել Միություն, այլ ստրատեգիական համաձայնագիր կնքել։ Այդ կարծիքն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Եթե մենք Ուկրաինան ընդունեինք ԵՄ, նրա հետ միասին կընդունեինք նաև պատերազմը… Ես մեկ այլ առաջարկ ունեմ. եկեք ստրատեգիական համաձայնագիր կնքենք Ուկրաինայի հետ՝ այն մասին, թե ինչպես ԵՄ-ն կաջակցի նրան։ Եկեք չստեղծենք իրավական հիմք, որպեսզի Ուկրաինան քաշի մեր գումարները, իսկ կասկածելի անցյալ ունեցող բիզնեսմենները կամ մաֆիոզները գան այստեղ՝ Հունգարիա և Եվրամիություն։ Նաև պայմանագրով բացառենք, որ ԵՄ-ն ինչ-որ կերպ մասնակցի պատերազմին»,— հայտարարել է Օրբանը TV2 հեռուստաընկերության եթերում։

Հունգարիայի վարչապետը ընդգծել է, որ չի պնդում, որ ԵՄ-ն դադարի աջակցել Ուկրաինային, սակայն առաջարկում է «չաջակցել այնպես, որ դրա գնով ոչնչանանք մենք ինքներս»։

Օրբանը նշել է, որ Ուկրաինայի պետությունը չէր կարող գործել առանց արևմտյան գումարների, քանի որ երկրի տնտեսությունը «բավարար արդյունավետություն չունի՝ ինքն իրեն պահելու համար»։ Միևնույն ժամանակ Վլադիմիր Զելենսկին ԵՄ-ից պահանջում է ֆինանսավորել Ուկրաինայի միլիոնանոց բանակը և տարեկան վճարումներ՝ Եվրոպայի երկրների ՀՆԱ-ի 1%-ի չափով։

Վարչապետը նախքան գագաթնաժողովն ասել էր, որ ԵՄ-ն չի կարող Ուկրաինայի եվրոինտեգրացիայի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր որոշում կայացնի, քանի որ Հունգարիան դեմ է Կիևի անդամակցությանը, իսկ այս հարցը պետք է լուծվի միաձայն։ Նա նշել է նաև Հունգարիայում անցկացված հարցումի արդյունքները, ըստ որի՝ մասնակիցների 95%-ը (2 միլիոնից ավելի մարդ) դեմ է Կիևի եվրոպական ինտեգրմանը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նախկինում հայտարարել էր, որ չի հավատում Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու ունակությանը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ արդեն կայացվել է քաղաքական որոշում՝ 2025 թվականին լիարժեք բանակցություններ սկսել Ուկրաինայի ԵՄ անդամակցության վերաբերյալ, սակայն Հունգարիան դեմ է այդ գործընթացին։

Նախկինում Օրբանը հայտարարել էր, որ Բրյուսելը Ուկրաինային մինչև 2030 թվականը Եվրամիության անդամ դարձնելու ծրագրեր ունի, սակայն վերջին խոսքը Հունգարիայինն է։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը կոչնչացներ հունգարական տնտեսությունը։

Վիկտոր Օրբանը նաև մեղադրել է Եվրամիությանը այն բանում, որ վերջինս «չի օգնում Ուկրաինային, այլ գաղութացնում է այն», իսկ Կիևին պատերազմը շարունակելու հրահրումը գաղութացման եղանակներից մեկն է։