Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ադրբեջանում ձերբակալվել է ռուսական Ruptly տեսաընկերության աշխատակցուհին

30 Հունիսի, 2025

default.jpg

Ադրբեջանում ձերբակալվել է ռուսական Ruptly տեսաընկերության աշխատակիցը։ Դա հաստատել է РИА Новости լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման՝ ձերբակալվածը մասնավոր այցով Ադրբեջանում գտնվող խմբագիր է։

Ավելի վաղ Բաքվում Ադրբեջանի անվտանգության մարմինները երկու ռուս լրագրողների էին ձերբակալել անհիմն մեղադրանքներով։ Խոսքը «Sputnik Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի մասին է։

Լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական կողմը երկու լրագրողներին մեղադրել է «ԱԴԾ-ի գործակալներ» լինելու մեջ՝ առանց որևէ ապացույցների։

Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները փորձել են շփվել ձերբակալված լրագրողների հետ, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տվել։ Sputnik գործակալությունը շարունակում է փորձեր կատարել կապ հաստատել անարդար ձերբակալությունների ենթարկված իր աշխատակիցների հետ։