Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մելոյանը ելույթ է ունեցել ՀԷՑ–ի պետականացման նախագծի վերաբերյալ՝ բացահայտելով սեփականազրկման վտանգը

30 Հունիսի, 2025

default.jpg

Ազգային ժողովն վաղը հրավիրում է արտահերթ նստաշրջան՝ կառավարության նախաձեռնությամբ. քննարկվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու հակասահմանադրական նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նրա բացատրությամբ, նախագծով նախատեսվում է ժամանակավոր կառավարիչ նշանակել, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և նշանավորում է սեփականատերերի բացահայտ սեփականազրկում։

Ըստ փաստաթղթի, լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու դեպքում՝ նրան անցնում են գործադիր մարմնի բոլոր լիազորությունները։ Դրանով իսկ ընկերության ղեկավարումն ամբողջությամբ կենտրոնանում է մեկ անձի ձեռքում՝ զրկելով խորհուրդը և բաժնետերերի ժողովն իրենց իրավասություններից։

Մասնավորապես, նախագծի ընդունման դեպքում՝ կառավարության նշանակած պաշտոնյան կստանձնի «ՀԷՑ»-ի լիարժեք կառավարումը, իսկ բաժնետերերը չեն կարողանա տնօրեն նշանակել, կանոնադրություն փոխել կամ կապիտալը մեծացնել՝ չնայած դա իրենց օրենքով տրված իրավունքն է։

Մելոյանը շեշտում է, որ այս մոտեցումը խախտում է սեփականության իրավունքի սահմանադրական երաշխիքները և համարժեք է բաժնետերերի իրավունքների ոտնահարման։