Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Գարեգին Բ–ին փոխանցել են Արամ Ա–ի առաջարկները՝ իրավիճակից դուրս գալու վերաբերյալ»

30 Հունիսի, 2025

default.jpg

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչները՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը և Կաթողիկոսարանի դիվանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգյանը, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի հետ։

Հանդիպման ընթացքում նրանք Գարեգին Բ–ին ներկայացրել են Արամ Առաջինի մտահոգություններն ու ներկա իրավիճակից ելք գտնելու վերաբերյալ նրա տեսակետները։ Նույնպես, Արամ Ա–ի պատվիրակները լսել են Գարեգին Երկրորդի մտահոգություններն ու դիրքորոշումը։

Երկու կաթողիկոսությունների սրբազան հայրերը միասնաբար ընդգծել են հայ եկեղեցին միասնական, ամուր և կազմակերպված պահելու կարևորությունը՝ հատկապես նրա հոգևոր առաքելության և ազգային ծառայության համատեքստում։ Նրանք շեշտել են, որ հայ եկեղեցին պետք է շարունակի իր դերը որպես ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքի կենտրոն։