Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Աննա Վարդապետյանը լեհ գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար»

30 Հունիսի, 2025

**Հայաստանի Գլխավոր դատախազը ընդունել է Լեհաստանի դատախազության պատվիրակությանը**

default.jpg

Երևանում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է Լեհաստանի դատախազության պատվիրակության հետ։ Լեհաստանի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա միջոցառումներին։

Հուլիսի 1-ին Երևանում կսկսվի երկօրս միջազգային համաժողով՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով։

Աննա Վարդապետյանը նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գործում է հանցավորության դեմ պայքարում համագործակցության համաձայնագիր։ Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի իրավասու մարմիններին՝ վերջին տարիներին Հայաստանի կողմից ուղարկված քրեական վարույթների վերաբերյալ իրավական օգնության հարցումների 85%-ը կատարելու համար։

Լեհաստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության խորացման կարևորությունը։