Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Գոյ» թատրոնը դատարանում վիճարկել է միացման գործընթացը, սակայն մերժվել է. Թատրոնը հայտարարում է պայքարի շարունակության մասին

7 Հունիսի, 2025

«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ իր ներկայացուցիչները դատական կարգով վիճարկել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն»–ի և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման գործընթացը՝ պահանջելով ճանաչել վերակազմավորման պետական գրանցումը անվավեր։

Թատրոնի փոխանցմամբ, դատարանը մերժել է հայցը՝ եզրակացնելով, որ հայցվորների իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել, հետևաբար նրանք չունեն «իրավական շահագրգռվածություն» գործընթացը վիճարկելու համար։

«Մենք համոզված ենք, որ այս որոշումը անտեսում է մշակույթի ոլորտում ստեղծագործողների իրավունքները։ Այս որոշման հետևանքով փակվեց ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության։ Սա ոչ միայն անարդար է, այլև հակասում է ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին։ Մենք չենք լռելու։ Մեր պայքարը շարունակվում է՝ հանուն մշակույթի ոլորտի արդարության վերականգնման», – ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ վերակազմավորման որոշումը մշակութային հանրության շրջանում առաջացրել է մեծ հակազդեցություն։ Թատրոնի ստեղծագործական կազմը պնդում է, որ այն տեղի է ունեցել առանց ոլորտային քննարկման, իսկ միավորման արդյունքում «Գոյ» թատրոնը փաստացի դադարել է գոյություն ունենալուց՝ չնայած տարիների մշակութային գործունեությանը։