Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հունգարիան Խաղաղության հիմնադրամի միջոցները Հայաստանին տրամադրելուց կարգելափակելու ԵՄ բարձր ներկայացուցչի հավաստիացում

30 Հունիսի, 2025

default.jpg

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հաստատել է, որ Հունգարիան խոչընդոտում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացը։

Երեւանում հունիսի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կալասին հարցրել են՝ արդյոք ճիշտ է, որ Հունգարիան վետո է դրել Հայաստանին լրացուցիչ միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշմանը։ Նա նշել է, որ Եվրամիությունը կազմված է 27 անդամ երկրներից, որոնք ունեն իրենց դիրքորոշումը, և որոշումները կայացվում են միաձայնությամբ։

«Դա երկարատև գործընթաց է։ Մենք փորձում ենք լուծում գտնել։ Այո, առայժմ այն չկա, բայց շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Կալասը։