Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանը իրեն ներկայացնում է որպես օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավար. Թաթոյան

30 Հունիսի, 2025

default.jpg

«Կրթվելը նորաձեւ է» արշավի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին տված պատասխանում վարչապետը մատնանշել է, որ իրավապահ մարմիններին հրահանգներ է տալիս ինքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանի խոսքով՝ վարչապետի տեսակետն այն է, որ քանի որ իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվում են Կառավարության կամ Ազգային ժողովում ՔՊ խմբակցության ձայներով, ապա նա փաստացի ղեկավարն է այդ մարմինների և կարող է վերահսկել նրանց լիազորությունները։

Նա նշել է, որ վարչապետի հայտարարությունից երևում է, թե ինքն իրեն համարում է օպերլիազոր կամ քրեական հետախուզության ղեկավար, որը պետք է նախագծի հանցագործության կանխում և վարի օպերատիվ աշխատանք։ Սակայն այդ տվյալները գաղտնի են, և օրենքով վարչապետը չունի դրանց մասնակից լինելու իրավունք։