Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վայոց ձորում 3 վիրավորով ավտովթար. «Hyundai»-ն ու «ՎԱԶ 2104»-ը բախվել են Վայքում, վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց

30 Հունիսի, 2025

912a5aa96335f9cdc3d79091946d0fd9_1751271349.webp

Երեկ՝ հունիսի 29-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու վրա բախում է տեղի ունեցել երկու ավտոմեքենաների միջև։ Վթարի մեջ են ներգրավված Վայոց ձորի մարզի բնակիչներ 28-ամյա Բաբկեն Հ.-ի վարած «ՎԱԶ 2104» և 40-ամյա Կարո Մ.-ի վարած «Hyundai» մակնիշի մեքենաները։

Տուժածների թվում են 3 անձինք, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «ՎԱԶ 2104»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին։

Դեպքի վայր են ժամանել Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնագետները։ Ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզի ոստիկանության պարեկային ծառայության ներկայացուցիչները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վահիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Աղվան Հովսեփյանն ու Հայկ Ղամբարյանը։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Քննիչները ժամանել են դեպքի վայր՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում են վիրավորների ինքնությունն ու դեպքի հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։