Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Տեսնել պայքարի արդյունքը». Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է այսօր

30 Հունիսի, 2025

default.jpg

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Նրա գրասենյակը հրապարակել է շնորհավորական ուղերձ:

«Շնորհավոր, պարո´ն նախագահ:

Այսօր, անկասկած, Ձեր ծննդյան օրը նշելու տրամադրություն չունեք, ինչպես միշտ էլ այս օրը չեք առանձնացրել մյուս օրերից կամ ընդունել շնորհավորանքներ:

Այս պահին, երբ Հայաստանը բախվում է ծանրագույն մարտահրավերների և վտանգի տակ է պետականությունը, երբ Ձեր համախոհները գերեվարված են, իսկ Արցախը հանձնվել է հակառակորդին, երբ Դուք և Ձեր գործընկերները հետապնդման ենթարկվում են իշխանությունների կողմից, իսկ ազգային արժեքները խախտվում են՝ այս օրը Ձեզ համար դառնում է խորհրդածության և լուծումների որոնման օր:

Դուք միշտ հավատացել եք, որ հուսահատությունը մեղք է և վստահ, որ ինչպես անցյալում մեր ժողովուրդը հասել է անհնար թվացող հաղթանակների, այնպես էլ հիմա դա հնարավոր է, եթե կառչենք ազգային արժեքներից, գերադասենք պատասխանատվությունը հարմարավետությունից ու անտարբերությունից և շարունակենք պայքարը՝ չկորցնելով հույսը:

Աստված Ձեզ տա առողջություն, ուժ և հաստատակամություն՝ տեսնելու ազատագրված Արցախը, գերեվարված հայրենակիցների վերադարձը, վերականգնված բանակի փառքն ու պետության անառիկ սահմանները, հաստատված արդար խաղաղությունը և համերաշխությունը»: