Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գիտնականները բացահայտել են արևելյաբալթյան ձողաձկան չափերի կտրուկ նվազման անսպասելի պատճառը

30 Հունիսի, 2025

default.jpg

Արևելաբալթյան ձողաձկան պոպուլյացիան կրճատվել է ձկնորսության չափազանց մեծ ծավալների պատճառով։ Վերջին 30 տարիներին նկատվել է նաև ձկան չափսերի խորհրդավոր և կտրուկ փոքրացում։ Գիտնականներն այժմ գենոմային հետազոտությունների միջոցով հաստատել են, որ ինտենսիվ ձկնորսությունը հանգեցրել է էվոլյուցիոն արագ փոփոխությունների, որոնց արդյունքում այս տեսակի ձկների միջին երկարությունը 1990-ականներից ի վեր կրճատվել է մոտ երկու անգամ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձողաձկան չափի կրճատումը 1996 թվականի 40 սմ-ից մինչև 2019 թվականի 20 սմ ունի գենետիկական հիմք։ Մարդկային գործունեությունը զգալի հետք է թողել այս տեսակի ԴՆԹ-ի վրա, ինչը հանգեցրել է տեսակի ֆիզիկական փոփոխություններին։

Հետազոտության համար օգտագործվել է Բորնհոլմի ավազանում 1996-2019 թվականներին որսված 152 ձողաձկան օտոլիտները (ականջախեցիներ)՝ ծառայելով որպես աճի տարեկան արձանագրություններ։ Օտոլիտները, ինչպես ծառի օղակները, ցույց են տալիս տարեկան աճի տեմպերը, ինչը դրանք դարձնում է կարևոր գործիք կենսաբանական վերլուծությունների համար։ Գիտնականները համատեղել են աճի տվյալները ձկան մարմնի չափերի և գենետիկական վերլուծությունների հետ, որպեսզի պարզեն՝ արդյոք տեսակը գենետիկորեն փոխվել է ձկնորսության ճնշման տակ վերջին 25 տարիների ընթացքում։

1996-2019 թվականների տվյալները բացահայտել են, որ հասուն ձկան միջին երկարությունը նվազել է 40 սմ-ից մինչև 20 սմ։ 2019 թվականին ձկան միջին քաշը կազմել է ընդամենը 272 գրամ, ինչը հինգ անգամ պակաս է 1996 թվականի միջին քաշից (1356 գրամ)։

Վերլուծությունն անցկացնելիս հայտնաբերվել են համակարգված տարբերություններ արագ և դանդաղ աճող ձկների միջև: Բացի այդ, գեների տարբերակները, որոնք նպաստում են մեծ չափերի ձկների առաջացմանը, ժամանակի ընթացքում հազվադեպ են դարձել, ինչը հաստատում է էվոլյուցիոն ճնշումը։ Ուսումնասիրողները նշում են, որ ձկնորսության ժամանակ անհրաժեշտ է ընտրել ցանցի համապատասխան չափսեր։ Օրենքով սահմանված նվազագույն ցանցի չափերը նախատեսված են փոքր ձկներին պահպանելու և նրանց հնարավորություն տալու հասունանալու ու ձվադրելու նախքան որսը։