Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Էստոնիան ու Լիտվան ՄԱԿ-ին ծանուցել են հակահետևակային ականների արգելքի կոնվենցիայից դուրս գալու մտադրության մասին

28 Հունիսի, 2025

default.jpg

Էստոնիան պաշտոնական նոտայով տեղեկացրել է Միավորված Ազգերի Կազմակերպությանը (ՄԱԿ) հակահետևակային ականների արգելման Օտտավայի կոնվենցիայից իր դուրս գալու մասին:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

Պաշտոնական Տալլինը որպես կոնվենցիայից հրաժարվելու հիմնական պատճառներ նշել է «տարածաշրջանում անվտանգության վատթարացած իրավիճակը»՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի հետ, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության «անհետաձգելի պահանջները»։

Նմանատիպ քայլ է ձեռնարկել նաև Լիտվան, որն իսկ այս կոնվենցիայից դուրս գալու մասին ծանուցում է ներկայացրել ՄԱԿ-ին։