Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանի «քեռակնոջ» գրառման վերաբերյալ վարույթ է հարուցվել. Մարիամ Գալստյան

6 Հունիսի, 2025

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քեռակնոջ» մասին գրառման հիման վրա արդեն իսկ հարուցել է վարույթ։ Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը։

Նրա խոսքով՝ վարույթը սկսվել է հանձնաժողովի նախաձեռնությամբ, անկախ այն բանից՝ որ փաստաբան Արա Զոհրաբյանը պաշտոնապես դիմել էր այդ հարցով։

«Մենք արդեն իսկ հարուցել էինք վարույթ՝ առանց որևէ դիմումի, իսկ Արա Զոհրաբյանի ներկայացրած դիմումի մնացած կետերը դեռևս գտնվում են նախնական ուսումնասիրության փուլում»,- ասաց Գալստյանը։

Հիշեցնենք, որ օրերս փաստաբան Արա Զոհրաբյանը հաղորդել էր, որ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ վարչապետի վարքագծի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ։ Նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հասարակական հնչեղություն ունեցող գրառում էր կատարել, որը վերաբերում էր եկեղեցականներից մեկի ազգականին։