Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանում փոքր ինքնաթիռի վթար. օդաչուն զոհվել է

28 Հունիսի, 2025

default.jpg

Պրիմորիեում կործանվել է ЗЛИН-142 մոդելի թեթև շարժիչով ինքնաթիռը։ Իրադարձության հետևանքով օդաչուն զոհվել է։ Այս մասին տեղեկացրել է Հեռավորարևելյան տրանսպորտային դատախազությունը։

«Այսօր Պրիմորիեի երկրամասում, «Նովոնեժինո» պետական ավիացիայի օդանավակայանի մոտակայքում, ЗЛИН-142 թեթև շարժիչով ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Ինքնաթիռը ղեկավարել է 1969 թվականին ծնված քաղաքացի, ով պատահարի հետևանքով մահացել է։ Ինքնաթիռում այլ անձինք չեն եղել»,— նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Տեղեկությունը հրապարակել է «ՌԻԱ Նովոստին»։ Պատահարի հանգամանքները պարզելու համար սկսվել է ստուգում։