Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խստորեն դատապարտվում են Մայր Աթոռի հանդեպ ամոթալի եւ անպատվաբեր գործողությունները. Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

28 Հունիսի, 2025

**Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դատապարտել է Սուրբ Էջմիածնի վրա հարձակումը**

default.jpg

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հրապարակել է հայտարարություն՝ դատապարտելով Սուրբ Էջմիածնի վրա երեկ տեղի ունեցած հարձակումը։ Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը աջակցություն է հայտնել Վեհափառ Հայրապետին և կոչ արել խուսափել լարվածությունից։

«Խոր ցավով ու մտահոգությամբ տեղեկացանք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք մուտք գործելու մասին։ Չէինք սպասում, որ իրավիճակն այսքան կսրվի, սակայն դեպքերը զարգացան կտրուկ ու ցնցող կերպով։

Կարևոր է, որ բոլոր կողմերը անհապաղ նահանջեն և կանգ առնեն՝ խուսափելու նոր բախումներից։ Հակամարտության շարունակությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է պահպանել երկուստեք հարգանքը՝ ի շահ և՛ Ազգի, և՛ Եկեղեցու։

Խստորեն դատապարտում ենք Սուրբ Էջմիածնի և Հայոց Վեհարանի հանդեպ վերջին խախտումները։ Հույս ունենք, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունեությունը՝ հարգելով եկեղեցական ու պետական օրենքները, իսկ ՀՀ իշխանությունները կապահովեն փոխադարձ պատշաճ վերաբերմունքը»,― նշված է հայտարարության մեջ։