Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուբեն վարդապետ Զարգարյան. «Այս նախկին հոգեւորականը Հուդայի կատարյալ հետնորդ է՝ դավաճան ու մատնիչ»

27 Հունիսի, 2025

default.jpg

Ռուբեն վարդապետ Զարգարյանը իր հայտարարության մեջ նշում է.

«Այս նախկին հոգեւորականը Հուդայի դավաճանությանը հավատարիմ մնացողներից է։ Առաջին անգամ կարգալույծ լինելուց հետո նա մեղայականով դիմել է Վեհափառին՝ խնդրելով վերականգնել իր հոգեւոր կարգավիճակը։ Այդ ժամանակ նրա համար միջնորդել է Բագրատ սրբազանը։ Սակայն երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ նա ամոթահար է արել իր երաշխավորին, իսկ այժմ՝ օգտագործվելով իշխանությունների կողմից, հարձակվում է Բագրատ սրբազանի վրա»:

Հ. Գ.

«Մենք՝ միաբան հոգեւորականներս, սովորաբար չենք արձագանքում նախկին հոգեւորականների դիրքորոշումներին, հույս ունենալով, որ նրանք կանդրադառնան իրենց գործողություններին։ Սակայն այս դեպքում խոսքը վերաբերում է բացառիկ իրավիճակի. նախկին հոգեւորականը հայտնվել է հանրային հեռուստատեսությամբ՝ սխալ տեղեկատվություն տարածելով Մայր Աթոռի եւ հոգեւորականների մասին»,- ավելացնում է վարդապետը։