Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանը կրկնում է՝ «Իմ բարեփոխումները», Սաակաշվիլի

27 Հունիսի, 2025

default.jpg

«Ես կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Դա հնարավոր է իմ պատմական փորձի և հեղինակության շնորհիվ», — հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատական նիստի ժամանակ՝ հեռակա կարգով մասնակցելիս։

Սաակաշվիլու խոսքով՝ Վրաստանը մտնում է փրկության և վերածննդի ժամանակաշրջան։ «Մենք չպետք է սպասենք քաղաքական գործիչների որոշումներին։ Ես ստանձնում եմ պատմական պատասխանատվություն, քանի որ վստահ եմ, որ կարող եմ նպաստել Վրաստանի միավորմանն ու Կովկասի միասնությանը։ Իմ փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև տարածաշրջանի առաջնորդների հետ ունեցած մերձավոր կապերը հնարավորություն են տալիս դրան»։

Նա նշել է, որ նույնիսկ այն առաջնորդները, ում հետ ուղղակի կապեր չունի (օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը), կիրառում են իր իրականացրած բարեփոխումները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները։ «Սակայն դա հնարավոր կլինի միայն վրաց ժողովրդի և բոլոր քաղաքական ուժերի համատեղ ջանքերով»,- ավելացրել է նախկին նախագահը։

Սաակաշվիլին ընդգծել է, որ ուժը միասնության մեջ է, և ոչ մի անհատ չի կարող առանձին հաղթահարել այս խնդիրները։ Նա խոստացել է ամեն ինչ անել՝ միասնական Կովկասի և Վրաստանի վերածննդի ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար։ «Վարդերի հեղափոխությունից հետո մենք արդեն դարձել էինք տարածաշրջանային կարևոր խաղացող, սակայն հակահեղափոխության արդյունքում կորցրինք այդ դիրքերը։ Մեր դաշնակիցների՝ Ուկրաինայի, ԵՄ և ԱՄՆ-ի աջակցությամբ մենք կվերադարձնենք այն»,- ասել է նա։

Նախկին նախագահը նաև նշել է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո կխստացվի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը և կվերանայվեն գույքային հարաբերությունները։ «Մենք կստեղծենք նոր Վրաստան, որը կգերազանցի նույնիսկ Դավիթ Շինարարի ու Թամար թագուհու ժամանակաշրջանը։ Մեր երկիրը պետք է պատկանի վրացիներին, այլ ոչ թե օտարերկրացիներին»,- կտրուկ ասել է Սաակաշվիլին՝ նկատի ունենալով Ռուսաստանից ներգաղթի խնդիրը։