Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած ռուսական պատվիրակությանը

6 Հունիսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության անդամներին և անդրադարձել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակին։

Վալենտինա Մատվիենկոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–ռուսական օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը, տնտեսական և մշակութային կապերը։