Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ ԱԺ պատգամավորները քննարկումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնախմբի ղեկավարության հետ

27 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանն ու Գեղամ Նազարյանը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) ղեկավար Վերն Բյուքենանի և փոխնախագահ Դինա Տիտուսի հետ։

Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել ամերիկացի կոնգրեսականներին՝ նշելով Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի դերը Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության զարգացման գործում։ Նա ընդգծել է համագործակցության շարունակականությունը և տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունների մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հարցեր։