Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ասել եմ, լավ եմ արել. ոչմի բանից չեմ վախենում»՝ Միքայել Սրբազան

27 Հունիսի, 2025

default.jpg

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր ձերբակալության փորձը։ Նա նշել է, որ իշխանությունները կարող էին իրեն ձերբակալել հունիսի 17-26-ը, սակայն գիտակցաբար որոշել են դա կատարել 27-ին՝ հրապարակային արձագանք ստեղծելու նպատակով։ Սակայն, ըստ նրա, այդ ծրագիրը ձախողվել է։

Սրբազանը շնորհակալություն է հայտնել հոգևորականներին, այդ թվում՝ Վեհափառին, ինչպես նաև քաղաքացիներին՝ իրեն ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ իշխանությունները գիտեին, որ հունիսի 27-ին Քահանայից ժողով է նախատեսված, և որ ինքը ավելի քան 20 տարի է այդ ժողովի կազմակերպիչն է։ «Նրանք որոշել էին այդ օրը «շոու» կազմակերպել, բայց չհաջողվեց։ Հիմա նահանջել են, և ես չեմ թույլատրի, որ նորից մտնեն Մայր Աթոռի տարածք ու պղծեն այն»,– ասել է Սրբազանը։

Նա հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ դրանք անվանելով «շինծու ու ապօրինի»։ «Ես ոչինչից չեմ վախենում, չեմ թաքնվում և չեմ հրաժարվում իմ ասածներից։ Եթե ինչ-որ բան լավ եմ արել, կշարունակեմ նույն ճանապարհով»,– ավելացրել է նա։

Սրբազանը խնդրել է հոգևորականներին ու քաղաքացիներին թույլ տալ իրեն ներկայանալ Քննչական կոմիտե։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գործը հարուցվել է միայն մեկ տարի անց, նա նշել է. «Այդ մասին կխոսենք, մենք չենք լռելու»։

Երբ լրագրողները հարցրել են նրա կալանավորման հնարավորության մասին, Սրբազանը պատասխանել է. «Ինձ համար մեկ է։ Մենք՝ հոգևորականներս, այս աշխարհում ապրում ենք իբրև աքսորյալներ։ Բանտը, ազատությունը՝ ամեն տեղ մեզ համար միևնույնն է։ Աստված միշտ մեր կողքին է»։

Քաղաքացիները, լսելով Սրբազանի մեկնաբանությունները, դեմ են արտահայտվել նրա՝ Քննչական կոմիտե գնալուն։ Նրանք շրջապատել են նրա մեքենան և ուղեկցել նրան դեպի Վեհարան։