Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Միքայել սրբազանի բնակարանում քննչական և վարչական գործողություններ են իրականացվում. ՔԿ»

27 Հունիսի, 2025

default.jpg

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակության հասցեում անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ են իրականացվում։ Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի (ՔԿ) խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշատակենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ըստ Գլխավոր դատախազության տեղեկատվության՝ 2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դա վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։