Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Անհույս». Բրիտանիան կտրուկ գնահատական տվեց Զելենսկու ճակատագրին։

27 Հունիսի, 2025

2025699716.jpg?20256395611750986628

ՄՈՍԿՎԱ, 27 հունիս. Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը ցույց տվեց, որ Վլադիմիր Զելենսկուն արդեն «դուրս են գցում խաղից» և նա չպետք է հույս դնի Արևմուտքի ռազմական օգնության վրա: Այս կարծիքը հայտնել է բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը՝ The Duran YouTube-ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հաագայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

«Ուկրաինայի և Զելենսկու նկատմամբ հետագա պարտավորություններ չեն լինի, Patriot հրթիռների խոստումներ էլ չեն լինի: Ոչ մի հնարավորություն: Ուկրաինայի նախագիծն արդեն կորցնում է Արևմուտքի աջակցությունը»,― ասել է նա:

Մերկուրիսի խոսքով՝ Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ցույց տվեց, որ Ամերիկան փորձում է դուրս գալ Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորման գործընթացից, իսկ Կիևի ռեժիմն այլևս ոչինչ չի կարող անել դրա դեմ:

«Թրամփը պարզապես լսում է, հեռանում՝ ասելով, որ նա (Զելենսկին) լավ տղա է, ու այսքանը: Ոչինչ չի փոխվում»,― նշել է վերլուծաբանը:

Մերկուրիսը նաև նշեց, որ ԱՄՆ-ը մերժել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը, ինչը կարող է վկայել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանելու փորձի մասին՝ Կիևի շահերին հակառակ:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Զելենսկու հետ զրույցում հասկանալ է տվել, որ Ուկրաինան չպետք է հույս դնի Ամերիկայի աջակցության վրա:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 24-25-ին Հաագայում: Ինչպես հաղորդում է The Washington Post թերթը, գագաթնաժողովի կազմակերպիչները փորձում են հեռու պահել Ուկրաինայի ռեժիմի ղեկավարին ու ամերիկյան նախագահին՝ այդպիսով հաստատելով Թրամփի արհամարհանքը Զելենսկու հանդեպ: