Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստանում է

6 Հունիսի, 2025

Հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանում է Հայաստանի Ազգային ժողով։ ԱԺ շենքի շրջակայքում ոստիկանության ուժերը կատարում են ուժեղացված ծառայություն։

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևան էր ժամանել պաշտոնական այցով՝ հունիսի 5-ին։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։

Այսօր Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

Նշենք, որ այցը նպատակ ունի ամրապնդել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև քննարկել երկկողմ օրակարգային հարցեր։