Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱԳ փոխնախարարը Բրանդոլինոյին «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները ներկայացրել է

26 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) պայմանագրային հարցերով տնօրեն Ջոն Բրանդոլինոյի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և UNODC-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև այն խորացնելու ուղիները։

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի նպաստել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և կայուն զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2026 թվականին Հայաստանում տեղի ունենալիք Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում UNODC-ի հետ համատեղ աշխատանքի հեռանկարները։