Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Աբովյանում շտապօգնության մեքենան բախվել է Toyota-ին. բուժքույրը հոսպիտալացվել է | ՖՈՏՈ»

25 Հունիսի, 2025

Ավտովթար Կոտայքի մարզում

Ավտովթար Կոտայքի մարզում. բուժքույրը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հունիսի 25-ին, ժամը 16:45-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզի Սևան-Արզնի խճուղու՝ Հանրապետության և Երևանյան փողոցների հատման վայրում։ Բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «Toyota» ավտոմեքենան։

Վթարի հետևանքով շտապօգնության բուժքույրը ստացել է վնասվածք և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու համար։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, նրա տեղակալ Վահագն Կարապետյանի, ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում վթարի վերաբերյալ փաստաթղթեր են ձևակերպվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և տուժած բուժքրոջ ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի վճռով։