Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պորտուգալիան խստացնում է քաղաքացիության ձեռքբերման պայմանները

25 Հունիսի, 2025

default.jpg

Պորտուգալիայի կառավարությունը հաստատել է քաղաքացիության և բնակության թույլտվության կանոնների խստացում։ Նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն, քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ կլինի երկրում օրինական բնակություն ունենալ 10 տարի՝ նախկինում սահմանված 7 տարվա փոխարեն։

Բնակության ժամկետը այսուհետև կհաշվարկվի բնակության թույլտվություն ստանալու օրից, այլ ոչ թե դիմում ներկայացնելու պահից։ Այս մասին տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչ Անտոնիու Լեյտաու Ամարուն։

Նոր կանոնների համաձայն, օտարերկրացիների երեխաները կկարողանան քաղաքացիություն ստանալ միայն այն դեպքում, եթե նրանց ծնողները Պորտուգալիայում օրինական կարգավիճակով բնակվել են առնվազն 3 տարի։ Այս գործընթացն այլևս չի լինի ավտոմատ՝ իրականացվելու է միայն ծնողների արտահայտած ցանկության դեպքում։

Լեյտաու Ամարուն նշել է, որ փոփոխություններն անհրաժեշտ են եղել ազգային համայնքին պատկանելիությունը հաստատելու և տարբեր խմբերի միջև արդյունավետ կապեր հաստատելու նպատակով։