Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Շիրակում խոշոր ավտովթար. վրացական համարանիշով «Toyota Prado» twist բառերը**

25 Հունիսի, 2025

e440d3ed3f37c6d0e3aaa288e36881a9_1750869659.webp

Մեծ ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին, ժամը մոտ 19։00-ին, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի հատվածում։ Վրացական համարանիշներով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկության գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գործելով հայտնվել դաշտում։

Տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Դրանցից երկուսին ստացիոնար բուժման է ուղարկել «Գյումրի» բժշկական կենտրոնը, իսկ մեկ անչափահասին՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Առաջին օգնությունը տուժածներին ցույց են տվել տարածքում գտնվող քաղաքացիները։ Հետագայում դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը, որի աշխատակիցները հոսանքազերծել են մեքենան և ապահովել անվտանգություն՝ մինչև լրացուցիչ օգնության ժամանումը։

Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և նրա տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։ Պարեկները տարածքում սահմանազատում են կատարել։

Վթարի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն։ Վարչությունից դեպքի վայր է ժամանել քննչական խումբ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի ղեկավարությամբ։

Խոշոր ավտովթարի վերաբերյալ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական գործ։ Ներկայումս պարզվում է վարորդի և տուժածների ինքնությունը։

Լուսանկարներ՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի։