Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մաշտոցի ոստիկանները Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին են հայտնաբերել. տեղում աշխատում են փրկարարներ ու պարեկախումբ՝ տարածքը սահմանազատելով

25 Հունիսի, 2025

c50e0e9bf53d3f94b467d5d3fcc82b80_1750863119.webp

**Ողբերգական դեպք Երևանում. մարդ է նետվել Կիևյան կամրջից**

Այսօր՝ հունիսի 25-ին, Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժինը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանը և բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Վայր են հասել նաև Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը, ինչպես նաև Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերյոժա Ադամյանը և Տիրայր Անտոնյանը։

Ոստիկանությունը դեպքի մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններին։ Քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ, ժամանել է դեպքի վայր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և պարզվում է մահացածի ինքնությունը։

**Ծանուցում.**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։