Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը Իրանին հասցված հարվածները հիշեցրել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծումները

25 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանդես գալով Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, իր պետության կողմից Իրանին հասցված հարվածները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի վրա ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների հետ։

Թրամփը նշել է. «Նրանք տրիլիոնավոր դոլարներ ծախսեցին՝ փորձելով հասնել նպատակին և ձախողվեցին։ Այժմ մենք լավ հարաբերություններ ունենք նրանց հետ։ Սակայն այն հարվածը հաջող էր։ Այն դադարեցրեց պատերազմը։ Չեմ ուզելու Հիրոսիմայի կամ Նագասակիի օրինակը բերել, բայց, փաստորեն, հենց դա դադարեցրեց պատերազմը։ Այդ քայլը չանենք՝ նրանք մինչ օրս կկռվեին»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Ճապոնիայի կապիտուլյացիան արագացնելու նպատակով, ատոմային ռումբեր նետեց Հիրոսիմայի և Նագասակիի վրա։ Սա պատմության մեջ միջուկային զենքի մարտական օգտագործման միակ դեպքն է։

Հիրոսիմայում պայթյունի հետևանքով մեկ օրում զոհվեց մոտ 70-100 հազար մարդ։ 1945 թվականի վերջին, ճառագայթմամ և վերքերից մահացածների թիվը հասավ 140 հազարի։