Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հրայր Սարկավագ Հակոբյանն ու Աղասի Արշակյանը մերժել են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները. փաստաբան»

25 Հունիսի, 2025

default.jpg

Հրայր Սարկավագ Հակոբյանն ու Աղասի Արշակյանը մերժել են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները։ Նրանց մեղադրում են ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է նրանց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Այս պահին կալանքի մասին որոշում դեռևս չկա, սակայն ենթադրաբար կներկայացվի կալանքի միջնորդություն»,– ասել է նա։

Փաստաբանը նշել է, որ դեռևս ծանոթ չէ գործի նյութերին։ Նա նաև հայտնել է, որ ճշգրիտ թվով չգիտի, թե քանի մարդ է բերման ենթարկվել, սակայն իր տեղեկություններով՝ կան նոր բերված անձինք։

«Իմ պաշտպանյալները գտնվում են քննչական վարչությունում։ Նրանցից մեկը առողջական խնդիրներ ունի՝ գլխուղեղում չարորակ ուռուցք, և առկա են դրա վերաբերյալ բժշկական փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը պետք է թարգմանվեն ու ներկայացվեն քննչական մարմնին և դատարանին»,– ասել է Սարգսյանը։