Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ-ում ձերբակալվել են Իրանի 11 քաղաքացիներ. մանրամասներ

25 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ում ձերբակալվել են Իրանի 11 քաղաքացիներ, որոնք կասկածվում կամ դատապարտվել են ահաբեկչության հետ կապերի համար: Նրանք անօրինական կարգավիճակով են գտնվել երկրում: Ձերբակալությունները կատարվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ ռազմական օդուժը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին:

Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցները ձերբակալել են նաև մի ամերիկացու, ով, ըստ պաշտոնական տվյալների, թաքցրել է Իրանի քաղաքացիներից մեկին և ահաբեկչական սպառնալիքներ հրապարակել ICE-ի աշխատակիցների հասցեին:

NBC News-ի տվյալներով՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հրամանից առաջ, Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին: Ըստ աղբյուրի, այդ սպառնալիքները կարող էին իրականացվել երկրի ներսում գործող գաղտնի խմբավորումների կողմից: