Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաստաբան Աբրահամ Բերման․ Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հակասում է քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին

5 Հունիսի, 2025

Բաքվում շինծու մեղադրանքներով դատվող նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպան Աբրահամ Բերմանը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով մեղադրական եզրակացության իրավական հիմքերը։

Փաստաբանի խոսքով՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն անձը, որի գործողությունների և ենթադրյալ հանցանքի միջև հաստատվել է ուղիղ պատճառահետևանքային կապ։ Նա ընդգծել է՝ անհատական պատասխանատվության սկզբունքի խախտումը և հավաքական կամ այլ անձանց գործողությունների համար մեղադրանք ներկայացնելը հակասում են արդար դատաքննության և օրինականության սկզբունքներին։

Բերմանը հիշեցրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ է, ինչը պարտավորեցնում է պահպանել արդար դատաքննության միջազգային չափանիշները, ներառյալ՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանական կողմի իրավունքը, թարգմանչի ապահովումը և հանցանքի ժամանակային և իրավական հստակությունը։

Փաստաբանը նաև շեշտել է «Չկա հանցանք առանց օրենքի» (Nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքի կարևորությունը՝ նշելով, որ բարեգործական ու մարդասիրական գործունեությունը չի կարող հանցագործություն համարվել, եթե այն չի պարունակում հանցակազմ և ապացուցված հանցավոր մտադրություն։

Ամփոփելով՝ Բերմանը հայտարարել է, որ արդար դատաքննության ապահովման միակ միջոցը միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն է, և որ ինքը շարունակելու է պաշտպանել իր պաշտպանյալի իրավունքները՝ օրենքի սահմաններում։