Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՆԱՏՕ-ի տվյալներով` Ուկրաինայում զոհվել է 250 հազար ռուս զինծառայող

24 Հունիսի, 2025

default.jpg

Ուկրաինայում ռուսական բանակի կորուստները գերազանցել են մեկ միլիոնը, որից 250 հազար զինվոր զոհվել է։ Այս մասին Հաագայում անցկացված գագաթնաժողովում հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ։

ՆԱՏՕ-ի պաշտոնյայի խոսքով՝ ըստ դաշինքի գնահատականների, Ռուսաստանը տնտեսական առումով կկարողանա շարունակել պատերազմը առնվազն մինչև 2027 թվականը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հաագայում գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ճեպազրույցում վերահաստատել է դաշինքի աջակցությունը Կիևին։ Նա հիշեցրել է, որ դաշնակից երկրներն այս տարի արդեն խոստացել են Ուկրաինային մոտ 35 միլիարդ եվրոյի անվտանգության օգնություն։ Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն ամեն ինչ կանի՝ Ուկրաինային ուժեղ դիրքերում պահելու համար, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այլևս չկարողանա տարածքային զավթումներ իրականացնել։