Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի նախագահ. «Ողջունում ենք բարեկամ երկրների ցանկացած աջակցություն»

24 Հունիսի, 2025

default.jpg

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսով զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի հետ։ Շփման մանրամասներն հրապարակել է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Զրույցի ընթացքում Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է լուծել ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա։

«Մենք ձգտում ենք փոխըմբռնման՝ հարգելով մեր ժողովրդի օրինական իրավունքները և նպաստելով տարածաշրջանում կայուն զարգացմանը»,-ասել է Իրանի ղեկավարը։

Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների միջոցով հանգել հավասարակշռված որոշումների, առանց լրացուցիչ պահանջներ ներկայացնելու։ «Ողջունում ենք բարեկամ երկրների կառուցողական աջակցությունը այս գործընթացում»,-ավելացրել է Փեզեշքիանը։