Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ եկեղեցու ՝ կատարվող գործողությունների նկատմամբ. Կարեն Կարապետյան

24 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին։

«Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դեմ այսօր իրականացվող գործողությունները ամոթալի են և անթույլատրելի։ Այն նախ և առաջ անպատվաբեր է մեր երկրի համար,» — նշել է նախկին վարչապետը։

Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ Սամվել Կարապետյանի ընտանիքի գործունեությունը տարիներ շարունակ կապված է եղել Հայաստանի զարգացման հետ։ Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը մշտապես աջակցել է հայ ժողովրդին և մասնակցել կարևոր իրադարձություններին։

«Սամվել Կարապետյանը մեծ հարգանք է վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում։ Նա միշտ բարձր է պահել հայերի պատիվը և դժվար պահերին օգնել հայրենակիցներին, հաճախ՝ առանց աղմուկ հանելու»,- ասվել է հայտարարությունում։

Ավելացվել է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառվող մոտեցումների նկատմամբ։

Հայտարարության մեջ Կարեն Կարապետյանը իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին։ Նա կոչ է արել Հայաստանի իրավապահ մարմիններին գործել օրենքի շրջանակներում։