Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սյունիքի մարզում «ԶՊՄԿ»-ի պոչամբարի խողովակի վթար. արտադրական թափոններ հասել են Ողջի գետ

24 Հունիսի, 2025

**Ողջի գետի աղտոտման հետ կապված վթարի պատճառով Սյունիքի մարզում վնաս է հասցվել ավազի հանքավայրին**

d30b950e888eb10f6785659b1d35e572_1750775197.webp

Հունիսի 9-ին Սյունիքի մարզում արտակարգ դեպք է գրանցվել։ Ժամը 22:45-ին Կապանի ոստիկանության բաժին է հասել տեղեկություն, որ հունիսի 4-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարի խողովակի վթարի հետևանքով արտադրական թափոններ են լցվել Ողջի գետ։ Դրանից հետո գետի հարակից տարածքում գտնվող Սպարտակ Հ․-ի «Մանիսա» ՍՊԸ-ի ավազի հանքավայրն աղտոտվել է։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով՝ Սպարտակ Հ․-ն Կապանի ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել է, որ աղտոտման հետևանքով արդյունահանվող ավազը դարձել է անպիտան։ Դրա պատճառով նրան հասցվել է մոտ 163 մլն դրամի վնաս։

Դեպքի շուրջ Կապանի ոստիկանության բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

**Ծանուցում**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։