Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Զելենսկի. Ռուսաստանը կարող է 5 տարում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա”

24 Հունիսի, 2025

default.jpg

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը լավագույնը չի կարող լինել, սակայն Ուկրաինային պատերազմում առաջնորդելու համար ունի անկասկած փորձառություն։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան ոչ թե օբյեկտ է, այլ սուբյեկտ և չի ընդունի Ռուսաստանի ուլտիմատումները։

Զելենսկին նաև զգուշացրել է, որ եթե ՆԱՏՕ-ն անհապաղ չավելացնի պաշտպանական ծախսերը, Ռուսաստանը կստանա ռազմական դադար, որն իրեն անհրաժեշտ է։ Նրա խոսքով՝ հաջորդ 5 տարիների ընթացքում Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա։

Ուկրաինայի նախագահը մտահոգություն է հայտնել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, քանի որ դրանք կարող են թուլացնել Ուկրաինային ցուցաբերվող միջազգային աջակցությունը։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը արդեն պատրաստվում է նոր ռազմական գործողությունների՝ այս անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։

«Սա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային։ Ներկայիս իրադարձությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ ապագա ռազմական գործողությունների նախապատրաստման մասն են», — հայտարարել է Զելենսկին։