Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Ինչու՞ Եվրոպայի խորհուրդը չի կարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան”

24 Հունիսի, 2025

default.jpg

Ադրբեջանում հայ բանտարկյալների նկատմամբ դատական հետապնդումների շարունակականության մասին հարց առաջադրել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ Եվրոպայի խորհրդի ամառային նստաշրջանի ընթացքում։ Նրա հարցը ուղղված է եղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջին։

Գևորգյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը չի կարողանում ազդեցություն գործել Ադրբեջանի վրա՝ հայ բանտարկյալների նկատմամբ անհասկանալի դատավարությունները կասեցնելու համար։

«Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդը անկարող փոխել այս իրավիճակը։ Ի՞նչ ազդակ է սա տալիս աշխարհին, որը դեռևս հավատում է ժողովրդավարության սկզբունքներին, հատկապես այն պահին, երբ այդ արժեքները ճնշման տակ են»,– հարց է տվել պատգամավորը։

Ի պատասխան՝ Բորջը նշել է, որ ԵԽ-ն կարող է միայն հորդորել անդամ երկրներին հետևել ընդունված սկզբունքներին։ «Մենք պահանջում ենք ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից, այլև բոլոր երկրներից կատարել իրենց հանձնառությունները»,– ասել է նա։